Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Վահե Մովսիսյանը նշանակվել է Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ 22 տարի Արդարադատության նախարարության ՀԿԱԾ-ում աշխատած Վահե Մովսիսյանը նշանակվել է Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ։ Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
2001թ.-ից Վահե Մովսիսյանն աշխատել է որպես Երևանի ստորաբաժանման Աջափնյակ և Դավթաշեն բաժանմունքի ավագ հարկադիր կատարող, Ավան և Նոր-Նորք բաժանմունքի պետ, ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Ալիմենտի բռնագանձման բաժնի պետ, ԴԱՀԿ ապահովող ծառայության մարզային բաժինների պետ, ինչպես նաև ՀԿԱԾ Տեսչական, վերլուծական և աճուրդի կազմակերպման բաժնում, որպես բաժնի պետ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել