Արմեն Ղազարյանը նշանակվել է միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 9-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արմեն Ղազարյանին նշանակել միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ»,-նշվում է որոշման մեջ:

Նշենք, որ 2018-ի հունիսից Ղազարյանը զբաղեցնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Ղազարյանը նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետի պաշտոնը։

Ներքին գործերի նախարարության ձևավորումից հետո այն ընդգրկվել է դրա կազմի մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել