Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Միքայել Կորյունի Հարությունյանի եղբայրը, ում ծնողները կրկին անվանակոչել են Միքայել: Մայրիկի՝ Սիրանուշ Հովհաննիսյանի խոսքով՝ վերածնվել է զոհված Միքայելը, տունը լցվել է նրա շնչով՝ վերաիմաստավորելով ընտանիքի անդամների կյանքը:
Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից։
«Շնորհավորում ենք Հարությունյանների ընտանիքին, իսկ փոքրիկին մաղթում առողջություն և, որ ամենակարևորն է, խաղաղ երկնքի տակ անհոգ մանկություն»,-ասված է հայտարարության մեջ:
