Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում հունվարի 9-ի ցերեկը, 10-12-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն, հանրապետության մյուս շրջաններում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 10-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
