Հունվարի 5-ին Տավուշի մարզի Չինարի բնակավայրի ղեկավարը ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում էր տվել, որ ապամոնտաժելու միջոցով գողացել են Չինարիի 17-րդ փողոցի գիշերային հենասյունը՝ մետաղյա լուսարձակով:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցաումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է նույն գյուղի 52-ամյա մի բնակիչ:
Գողոնը հայտնաբերվել է նրա տան բակում:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին:
Պետական-հասարակական ունեցվածքի գողության հաջորդ դեպքը գրանցվեց ոստիկանության Սպիտակի բաժնում: Խնկոյան-Հարթագյուղ գյուղամիջյան ճանապարհից գողացել էին բետոնե ուղղորդ 10 սյուն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Խնկոյան գյուղի 26-ամյա մի բնակիչ:
Գողոնը հայտնաբերվել է, նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սպիտակի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: