Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Կոտայքի, Տավուշի մարզերում, Սյունիքի մարզի Կապան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում, Թալինի, Արագածի տարածաշրջաններում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
Սյունիքի մարզի ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սյունիքի մարզի Գորիսի, Քաջարանի տարածաշրջաններում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։