Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«️Հարգելի հայրենակիցներ, ԱՀ ԳԳԱ հիմնադրամը տեղեկացնում է ,որ Ստեփանակերտի և շրջանների մթերային առևտրի կետերում առկա են հետևյալ ապրանքատեսակները.
- շաքարավազ
- ձեթ
- մակարոնեղեն
️Տեղեկացնում ենք նաև, որ Ասկերան քաղաքում գործող խանութներին ձեթը կառաքվի հունվարի 9-ին։
️Ստեփանակերտում և շրջաններում գործող առևտրի կետերին, որտեղ դեռևս առաքում չի կատարվել` նշված ապրանքատեսակների առաքում կիրականացվի այսօր և վաղը։
️Հրուշակեղենի արտադրամասերին շաքարավազի առաքումը ևս կիրականացվի այսօրվա և վաղվա ընթացքում։
Սիրելի հայրենակիցներ խնդրում և հորդորում ենք` իրավիճակին մոտենալ ըմբռնումով, խուճապի չմատնվել և ավելորդ գնումներ չկատարել»։