Առաջարկում եմ Մայր Աթոռին առաջիկա իսկ օրերին կազմակերպել Գարեգին Երկրորդի այցն Արցախի թեմ. Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում առաջարկ է ներկայացրել՝ ուղղված Ամենայն հայող կաթողիկոսին: Այն ներկայացնում ենք ստորև.

«Առաջարկում եմ Մայր Աթոռին առաջիկա իսկ օրերին կազմակերպել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցն Արցախի թեմ։

Այդ քաջալերական այցը մեծ հույս և հավատ կարթնացնի Արցախի մեր բազմաչարչար հայրենակիցների ու համաքաղաքացիների սրտում։ Այն բեկումնային կարող է դառնալ ամբողջ հայությանը կաթվածահար վիճակից հանելու և ի գործ մղելու տեսանկյունից ևս, ինչպես նաև շատ ուրիշ առումներով։

ԱՆՀԱՄԱՉԱՓ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄՆ Է։ Այս դիպուկ քայլով, կարծում եմ, մեծապես շահած ենք դուրս գալու որևէ պարագայում։

Կարելի է կանխատեսել մեր եկեղեցու և անձամբ Վեհափառի դեմ առավել ուժգին հարվածներ տեղեկատվական դաշտում՝ ինչպես դրսից, այնպես էլ ներսից։ Հայ ժողովուրդը դրան էլ պետք է պատրաստ լինի։ Թշնամու սադրանքների ալգորիթմը վերծանված է։

Հ.գ. Եվ տեսնենք, թե ո՞վ է փորձելու արգելել Վեհափառ Հայրապետին այցելել իր հարազատ հոտին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել