ԱԺԲ-ն ակցիա է անցկացնում ՌԴ 102-րդ ռազմաբազայի դիմաց

Գյումրիում այսօր` հունվարի 8-ին, «Ազգային ժողովրդավարական բևեռ» քաղաքական ուժը ակցիա է անցկացրել ՌԴ 102-րդ ռազմաբազայի դիմաց։ Մինչ ակցիայի սկսվելը ոստիկանությունն փակել էր ռազմաբազայի մուտքերը:

Ոստիկանության աշխատակիցները չթույլատրեցին, որ ակցիայի մասնակիցները մոնենա ռազմաբազայի մուտքերին, ինչի հետևանքով քաշքշոց սկսվեց, կան բերման ենթարկածներ: Այնուհետև ակցիայի մասնակիցները սկսեցին երթով շարժվել դեպի «Մայր Հայաստան»-ի լճի հարակից հատված` 102-րդ ռազմաբազայի մյուս մուտքի կողմից փորձելու մոտենալ ռազմաբազային:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կազմակերպիչները հայտարարել էին, որ արդեն 28 օր փակ գտնվող Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի համար մտադիր են արգելափակել 102-րդ բազայի մուտքերը։ Այդ նպատակով ակցիայի մասնակիցները առավոտյան Երևանից մեկնել են Գյումրի:

Նրանք պահանջում են Լաչինի միջանցքի երկկողմանի անխափան աշխատանքի պատասխանատվությունը ստանձնած ռուս խաղաղապահներից կատարել իրենց պարտավորությունը և բացել ճանապարհը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել