Հունվարի 7-ին, ժամը 20։35-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Նորավան թաղամասի Ջամբուլի փողոցի տներից մեկում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Հ. Ավետիսյան փողոցի տներից մեկի ննջասենյակներում (մոտ 42 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:11-ին, մարվել՝ 22։06-ին։ Այրվել են գույք, կենցաղային իրեր և կուտակած հագուստ: