Վրաստանում և Նիդերլանդներում ՀՀ դեսպաններին արտակարգ և լիազոր դեսպանի կոչումներ են շնորհվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 23-ի հրամանագրով արտակարգ և լիազոր դեսպանի կոչումներ է շնորհել Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին և Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.
Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Տիգրան Կիմի ԲԱԼԱՅԱՆԻՆ Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Աշոտ Գվիդոնի ՍՄԲԱՏՅԱՆԻՆ Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»,-նշվում է հրամանագրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել