Լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր Վերիշեն գյուղի մոտակա սարում բռնկված հրդեհը ադրբեջանական ԶՈւ կողմից է, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
«Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, 22։33-ին հրդեհն ինքնամարվել է»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել են, որ
Տեղեկություն էր ստացվել, որ Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի մոտակա սարին՝ դիտարկվող հատվածում, այրվում է խոտածածկույթ. ժամը 22։33-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհն ինքնամարվել է։
Մոտակայքում անտառներ և բնակավայրեր չկան։