Դանակահարություն անչափահասների մասնակցությամբ

Օգոստոսի 25-ին, ժամը 21.35-ին, հիվանդանոցից  ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ «ձախ նստատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 1997 թ. ծնված Դանիել Ս.-ն, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է այգում ընկնելու հետևանքով:

Օգոստոսի 26-ին  ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ 1998 թ. ծնված Արթուր Հ.-ն և Դանիել Ս.-ն բացատրություններ են տվել, որ օգոստոսի 25-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի անվան դպրոցի հետնամասում Դանիել Ս.-ին կտրող-ծակող գործիքով վնասվածք է հասցրել 1998  թ. ծնված Ժակ Յ.-ն:

Ձեռնարկվում են միջոցառումներ Ժակ Յ.-ին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ դեպքի հանգամանքները պարզվում են: Դանիել Ս.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել