Կառավարությունը նոր ծրագիր է սկսել գործազրկության դեմ պայքարի համար: Պետությունը պատրաստ է միանվագ 250 կամ 350 հազար դրամ տալ այն գործատուներին, որոնք 1 տարով աշխատանքի կընդունեն գործազրկության համակարգում գրանցված կամ նպաստառու քաղաքացու:
Ամբողջ գործընթացն էլեկտրոնային է: Պետք է աշխատանքային պայմանագիրն ու նոր ընդունված աշխատակցի հանրային ծառայությունների համարանիշը մուտքագրել socservice.am կայքում:
Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։