Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված հանցանք կատարած անձին վնաս պատճառելու համար

Հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը հանցանք կատարած անձին վնաս է պատճառել նրան՝ իրավասու մարմիններին հանձնելու կամ նրա կողմից հանրության համար նոր վտանգավոր արարք կատարելու հնարավորությունը խափանելու նպատակով բռնելիս, եթե դրա համար անհրաժեշտ միջոցների սահմանների անցում թույլ չի տրվել: Հանցանք կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցում է համարվում բռնելու միջոցների ակնհայտ անհամապատասխանությունն արարքի և դա կատարող անձի վտանգավորությանը, ինչպես նաև բռնելու հանգամանքներին, որոնց հետևանքով անձին դիտավորությամբ պատճառվել է այնպիսի վնաս, որը պայմանավորված չի եղել բռնելու անհրաժեշտությամբ:

Հանցանք կատարած անձին բռնելիս նրան վնաս պատճառելը պետք է պայմանավորված լինի նրա վարքագծի դրսևորմամբ, այն է՝խուսափում է քրեական պատասխանատվությունից, հրաժարվում է ներկայանալ իրավապահ մարմիններին, չի ենթարկվում ոստիկանին, այլ պաշտոնատար անձանց կամ քաղաքացիների օրինական պահանջներին, փորձում է հեռանալ հանցանքի կատարման վայրից կամ կալանավայրից:Իսկ եթե չի փորձում փախչել կամ թաքնվել և դիմադրություն ցույց չի տալիս, ապա նրան վնաս հասցնելը կլինի անիրավաչափ և բռնի արարքը կորակվի հասցված վնասի համապատասխան՝ընդհանուր հիմունքներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել