Չեն կարող երաշխավորել անվտանգությունը. ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչը՝ հայերին

Հայաստանից Արցախ մեկնող քաղաքացիների 5 ներկայացուցիչներ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալի հետ քննարկումներ են ունեցել։

Նրանք պահանջում են մաքրել Բերձորի (Լաչին) միջանցքը կեղծ բնապահպաններից և երաշխավորել ազատ տեղաշարժը։ Երթի նախաձեռնողներից Սամվել Մովսիսյանի փոխանցմամբ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալը ասել է, որ իրավիճակը լարված է, իրենք չեն կարող ապահովել Հայաստանից երթով դեպի Արցախ գնացողների անվտանգությունը։

«Ճանապարհի փակված մասում կարող է լինել բավական վտանգավոր վիճակ, ամեն բան կարող է դուրս գալ կառավարումից և կարող եք ավելի վնասել ստեղծված իրավիճակին: Իրենք տեղյակ են և տեղեկացրեցին մեզ, որ այս պահին քննարկումներ են գնում ամենաբարձր մակարդակով, կոնկրետ այս հարցի հետ կապված և առաջարկվել է սպասել այդ պատասխանին:

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալի խոսքով, այդ ղեկավարության մեկ ուղղակի հրամանը ամբողջապես լուծելու է այս հարցը, վերջնականապես, ոչ թե մեկ ագամ բացեն, երկու անգամ փակեն: Հիմա պետք չի որ որևէ մեկը գնա հերոսություն անի, իրական հերոսները հիմա Արցախում են, նշեց Սամվել Մովսիսյանը:

Ինչ վերաբերում է այսօր, դեկտեմբերի 26-ին ճանապարահը բացելու մասին հայտարարություններին, ապա Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալի խոսքով, իրենք ոչինչ չեն խոստացել, լուրը տարածել են լրատվամիջոցները: Ինչ որ հանդիպում է լինելու և այնտեղ որոշում է կայացվելու, բայց որ ճանապարհը բացվելու է` նման խոստում չի տրվել»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել