Ինչպե՞ս է պետպատվերի շրջանակներում ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության ծառայությունները կազմակերպվում

ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության ծառայությունը տրամադրվում է բժշկական հաստատություններում կազմակերպված ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության կետերի միջոցով: Խորհրդատվություն և հետազոտություն տրամադրող մասնագետներն իրականացնում են ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն և ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության նպատակով արյան հավաքագրման կազմակերպում:

ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության ծառայություն տրամադրող բժշկական հաստատությունները կազմակերպում են հավաքագրված արյան պահպանումն ու տեղափոխումը ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն իրականացնող լաբորատորիաներ: ՀՀ մարզերում այցելուների և բուժաշխատողների նախաձեռնությամբ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության համար հավաքագրված արյան փորձանմուշների հետազոտությունն իրականացվում է տվյալ մարզի տարածքում գործող ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն կատարող լաբորատորիաներում (բացառությամբ Արագածոտնի մարզի, որտեղից արյան փորձանմուշները հետազոտության համար ուղարկվում են ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն (ԿՀԿ):

Երևանի տարածքում այցելուների և բուժաշխատողների նախաձեռնությամբ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության համար հավաքագրված արյան փորձանմուշների հետազոտությունն իրականացվում է տվյալ բժշկական կազմակերպության` ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն իրականացնող լաբորատորիայում (այդպիսի լաբորատորիայի առկայության դեպքում) կամ ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում:

ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության կետի աշխատանքների մեթոդական ղեկավարումն իրականացնում է ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն:

Բուժաշխատողների նախաձեռնությամբ ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն տրամադրվում է կլինիկական ցուցումներով այցելուներին, բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի ներկայացուցիչներին, ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի ներկայացուցիչներին, հղիներին, իսկ այցելուի նախաձեռնությամբ ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն տրամադրվում է խորհրդատվության և հետազոտության կետեր դիմած բոլոր անձանց` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 3010-Ա հրամանի 2-րդ հավելվածով սահմանված կարգի (հավելված 2):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել