Համաժողովրդական հանրահավաք Ստեփանակերտում

Ողջունում եմ վաղը՝ դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում համաժողովրդական հանրահավաքի անցկացման փաստը և, միաժամանակ, իմ պատրաստակամությությունը հայտնում այդ հիրավի կարևոր միջոցառմանը մասնակցելու առիթով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի ՊԲ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար Սենոր Հասրաթյանը:

«Ակցիան կարևոր է հատկապես նրանով, քանի որ այն ոչ թե ինքնաբուխ է կամ նախաձեռնվում է առանձին անհատնեի կողմից, այլ արդեն Արցախի իշխանություններն են փորձում անցնել իրադրությանը համահունչ արմատական քայլերի:

Ողջունելով հանդերձ, հակված եմ կարծելու, որ հանրահավաքը լինելու է ոչ միայն սեփական ու միջազգային հանրությանն ուղղված հրապարակային մեսիջ, այլև, անհրաժեշտության դեպքում, նաև ունենալու է ստեղծված իրավիճակի լիարժեք հանգուցալուծմանն ուղղված տրամաբանական քայլերի հաջորդականւթյուն…»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել