ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նկատեցի՞ք, որ Լավրովն այսօր Արցախի հանքերի շահագործման հարցի վերջնական լուծումը կապեց խաղաղության պայմանագրի հետ։
Իսկ ԱԽՔ Արմեն Գրիգիրյանն օրեր առաջ ասաց, որ Հայաստանի ներկայացրած առաջարկությունների ոչ մի կետ Արցախը չի ներառում։
Երկու հիմնական եզրահանգում.
1. Ռուսակական տարբերակում շարունակվում է ներառվել Արցախի հարցը, թեպետ Հայաստանը ներկայացնող ոհմակն Արցախից հետևողականորեն հրաժարվում է։
2. Հայաստանը ինտենսիվ բանակցում է արևմտյան տարբերակը, որով Արցախը ներառվում է Ադրբեջանի կազմում։
Ակնհայտ է, որ Լաչինի միջանցքի ճգնաժամը Նիկոլ-Ալիև համատեղ մշակված օպերացիա է, որի նպատակն է Ռուսաստանին դուրս մղելը, իսկ մեր վճարելիք գինը՝ Արցախի ադրբեջանացումը»։