Նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 23-ին հրամանագիր է ստորագրել, որով պարգևատրել է։
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
2022 թվականին կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում տարած փայլուն հաղթանակի, միջազգային ասպարեզում Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնելու համար Արթուր Վահրամի ԴԱՎԹՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»,-նշվում է հրամանագրում: