Խաղաղապահների հասցեին հնչեցված նախատինքները անհիմն են․ Լավրով

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո, համատեղ ճեպազրույցում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ խաղաղապահների հասցեին հնչեցված նախատինքները անհիմն են։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

Լավրովի խոսքով՝ այս իրավիճակում անհրաժեշտ է հաշվի առնել ներգրավված բոլոր կողմերի՝ Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի, ինչպես նաև Ռուսաստանի կարծիքը։

«Տարբեր աղբյուրներից, չեմ կոնկրետանա, անընդհատ կշտամբանքներ են հնչում շատ ծանր պայմաններում աշխատող ռուս խաղաղապահների հասցեին, որոնք հիմնականում անհիմն են։

Նա ընդգծել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը հստակ կատարում է իր առջև դրված խնդիրները։

«Հիշեցնեմ, որ երկրի վրա իրավիճակը միանշանակ չէ, մեր զինվորականների համար զգալի դժվարություններ են ստեղծվում։ , այդ թվում՝ եռակողմ համաձայնագրերով հաստատված ռեժիմի խախտումների պատճառով»,- հավելել է Լավրովը։

Նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը բանակցություններ է սկսել Ադրբեջանի հետ՝ քաղաքացիական տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերականգնելու շուրջ։ Բաքուն և ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ են անում ապաշրջափակել միջանցքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել