Սեդա Մելքումյանը վարչապետի աշխատակազմում պաշտոնի է նշանակվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 23-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Սեդա Մելքումյանի դիմումը՝

1. Սեդա Սմբատի Մելքումյանին 2022 թվականի դեկտեմբերի 26-ից ազատել վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության պետի (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ26-21.1-Ղ2-1) պաշտոնից։

2. Սեդա Սմբատի Մելքումյանին 2022 թվականի դեկտեմբերի 27-ից նշանակել վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի տեղակալ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ26-Ղ1-2)։

3. Սեդա Սմբատի Մելքումյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել