Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 23-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Հրածին Վարդանյանի դիմումը՝
1. Հրածին Վարդանի Վարդանյանին 2022 թվականի դեկտեմբերի 27-ից նշանակել վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության սփյուռքի հարցերով բաժնի պետ (06-Գ25-31.3-Ղ3-3)։
2. Հրածին Վարդանի Վարդանյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին
համապատասխան»: