Արդարադատությունն այս աստիաճանի բռնաբարելու ցանկությունը, ձգտումը, կամքը, այս պահանջը ե՞րբ է ավարտվելու․ Արծվիկ Մինասյան

Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի 23-ին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին։

«Այդ հարցը վերաբերվում է կալանքի դատարանների վերացմանը։ 2021թ․-ի փետրվարի 3-ին, երբ որ դուք ընդունում էիք կալանքի դատարանների մասին, բարձրակոչ հայտարարություններով, թե արդյունավետության բարձրացման, բեռնաթափման համար ենք իրականացնում, հիմա հակառակ հիմնավորումներով բերում եք և վերացնում եք այդ դատարանները, լավ եք անում, որովհետև այդ դատարանները այն ժամանակ ստեղծվել էր, և բարձրաձայնում էինք՝ նպատակը մեկն  էր՝ ծառայեցնել սեփական քաղաքական ուժի դեմ պայքարող անձանց նկատմամբ կալանքի կիրառմանը։ Փաստը և հիմնավորումները շատ հստակ են, հիշեցնեմ՝ Ջանգիրյան օպերացիան, երբ Գագիկ Ջանգիրյանը իր հայտնի գաղտնալսման, այսպես կոչված հեռախոսազանգի ընթացում, ինչպես էր հիմնավորում դատական համակարգի նվաճման գործընթացը, որպեսզի կարողանար զսպել քաղաքական ընդդիմությանը»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել