Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում այսօր՝ դեկտեմբերի 23-ին, պատգամավոր Աղվան Վարդանյանն իր ելույթում անդրադարձավ ադրբեջանցի «բնապահպանների» կողմից փակված Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։
«Արցախը շրջափակված է, Քարվաճառը հանձնված է, երկրորդ ճանապարհ չկա։ Հիմա էլ Բերձորի միջանցքը, որը կարծեմ նախկիններն էին բացել։ Նոր բան չէ։ 1990-1992 թվականներին էլ էր Արցախը շրջափակված, բոլոր կողմերից։ Բայց այն ժամանակ Հայաստանում ու Արցախում իշխանություն կար։ Երկուսի նպատակն էլ նույնն էր՝ անկախ պետականություն և Արցախ»,-նշեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։