Սյունիքի և Լոռու ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Սյունիքի և Լոռու մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն:

Արմավիրի մարզում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում, Աշտարակի և Թալինի տարածաշրջաններում մառախուղ է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել