Հարկման բազա ունեցող աշխատողների թիվն առաջին անգամ գերազանցել է 700 հազարը․ Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2022թ. նոյեմբերին հարկման բազա ունեցող աշխատողների թիվն առաջին անգամ գերազանցել է 700 հազարը և կազմել 701,451 մարդ` գերազանցելով անցած տարվա նույն ամսվա ցուցանիշը 47,551֊ով։ Միջին աշխատավարձը կազմել է 265հզ դրամ` անցած տարվա 220հզի համեմատ` ավելի քան 20% աճ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել