Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը դեկտեմբերի 16-ին հրաման է ստորագրել, որով նոր նշանակում է կատարել։
«Մարգարիտա Էմիլի Զալիբեկյանին 2022 թվականի դեկտեմբերի 16-ից նշանակել Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետի (ծածկագիր՝ 12-32.1-Ղ3-1) պաշտոնում։
Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի»,-նշվում է որոշման մեջ:
Նշենք, որ Զալիբեկյանը ավելի վաղ զբաղեցրել է Արդարադատության նախարարության իրավական ապահովան վարչության համակարգի իրավական ապահովման բաժնի պետի պաշտոնը։