ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մելանյա Զաքարյանին պատկանող մսամթերքի տնայնագործական արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, ք. Գյումրի):
Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
Որոշման համար հիմք են ծառայել ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների իրականացրած ստուգուման արդյունքները, որոնք փաստել են.
տնտեսավարողը գործունեությունը կազմակերպել է տան խոհանոցում, որտեղ ապահովված չի եղել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման գործընթացների պարբերականությունը,
չի բացառվել խաչաձև աղտոտման հնարավորությունը,
արտադրական տարածքի հատակի, պատերի և առաստաղի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանում ապահովող նյութերից,
պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր:
Վերահսկող մարմինը սահմանել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Տնային պայմաններում արտադրական գործունեություն ծավալելն արգելվում է: