Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա քննարկման մասին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա քննարկումը հստակորեն վկայում է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի անհապաղ և անվերապահ բացման վերաբերյալ միջազգային զորեղ ու միանշանակ կոնսենսուսի մասին։

Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ և ապահով կապը պետք է վերականգնվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել