«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ պահարանային գազի կարգավորիչ կետի (ՊԳԿԿ) խափանման պատճառով դեկտեմբերի 20-ին ժամը 22։30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գալշոյան փողոցի թիվ 38/1, 12, 18, 24, 30, 36, 34, 50, 48, 46, 19, 38, 40, 32, 28, 26, 20, 22, 16, 14, 10, 8, 6, 8/1 բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների, Միկոյան փողոցի թիվ 4, 4/1, 2, 6, 8, 10, 12, 8/1 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։ Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։