Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 20-ին ստորագրել է․
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,
«Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին,
«Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին,
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
«Ոստիկանության զորքերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
«Զենքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,
«Քաղաքական ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,
«Նույնականացման քարտերի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին,
«Փախստականների և ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,
«Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
«Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին,
«Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,
«Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
«Նյութական պահուստի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
«Հրդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին,
«Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
«Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին,
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին,
«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը: