Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը։
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Լուսինե Աբգարյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Դավիթ Վեքիլյանի թեկնածությունները:
Նշենք, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում հարցի քննարկմանը: Մի քանի նախագծերի քննարկումից ու քվեարկությունից հետո խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը վարման կարգով իր ելույթում ասաց՝ օրակարգի հաջորդ հարցերը վերաբերում են պաշտոնների նշանակմանը:
«Եվ քանի որ, իմ գնահատմամբ, դրանք ըստ էության 1 քաղաքական ուժի կողմից կատարվող նշանակումներ են, «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու պաշտոնների նշանակման ընտրության քվեարկությանը»,-նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։