Դավթաշենի կամրջի ավտոճանապարհը երկկողմանի փակ է․ 29 մեքենա իրար է բախվել

Թարմացում 10։25 – Այս պահին Դավիթաշենի կամուրջը դեպի Կոմիտասի պողոտա միակողմանի բացվել է:

Դեկտեմբերի 20-ին, ժամը 07։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ:

Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների բախվել է 29 ավտոմեքենա. կա երկու տուժած:

Ավտոճանապարհը երկկողմանի փակ է:

Դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել