Սա աննախադեպ հաջողություն է․ «Փյունիկ» ՀԿ

Սույն թվականի դեկտեմբերի 15-18-ը ԱՄԷ Դուբայ քաղաքում տեղի ունեցող պարա փաուերլիֆթինգի Աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ հավաքվել են 40 երկրների 243 մարզիկներ։

Այս մասին տեղեկանում ենք «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միության հաղորդագրությունից։

«Հայաստանը ներկայացրեց գյումրեցի ծանրամարտիկ Գրետա Վարդանյանը (մարզիչ՝ Արտակ Ներսիսյան) , ով այս մրցաշարի ժամանակ հանդես է գալիս մինչև 55 կգ քաշային կարգում։

Այսօր կայացավ Գրետա Վարդանյանի մրցելույթը, որտեղ մեր մարզուհին հաջողությամբ կատարեց 3 մոտեցումները և հստակ բարձրացնելով 85, 90 և 93 կիլոգրամանոց ծանրաձողերը նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ Նա ոսկե մեդալ նվաճեց նաև բարձրացրած քաշերի գումարային հաշվարկում:

Սա աննախադեպ հաջողություն է: Շնորհավորում ենք մեր մարզուհուն՝ Գրետային, որի մեծ սպորտ վերադարձը մեկնարկել է հաղթարշավով: Դեպի Փարիզ 2024 Պարալիմպիկ Խաղեր դժվար ճանապարհ կա անցնելու և մեր մարզուհուն հաջողություն ենք մաղթում»,-նշված է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել