Հայտարարագիր չլրացնելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու տրամաբանությունը բացատրեք. Մովսես Արիստակեսյանը՝ Ֆինանսների փոխնախարարին

Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին օրինագծի քննարկում է ընթանում ԱԺ-ում:

Ֆինանասների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրեց նախագիծը:

Նշենք, որ Կառավարությունը նոյեմբերի 17-ի նիստին որոշում է ընդունել Հայաս­տանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկա­մուտ­ների համընդ­հա­նուր հայ­տա­­րա­րա­գրման համակարգ ներդնելու մասին։

Արման Պողոսյանին հարց ուղղեց «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը:

«Այս փաթեթը քննարկվե՞լ է մասնագիտական այնպիսի կառույցներում, ինչպիսիք են՝ Ֆինանսների նախարարին կից հասարակական խորհրդը, Ֆինանսների նախարարության հարկային խորհուրդը, Պետեկամուտների կոմիտեի հարկային խորհուրդը»,-նշեց նա:

Ինչպես նաև Մովսես Արիստակեսյանն ասաց. «Թոշակառուն, որը միջինում 40.000 դրամ է ստանում, պետք է վարչական պատասխանատվության ենթարկվի 20.000 դրամով, իսկ հանրային աշխատողը, որի եկամուտներն ամսական կտրվածքով անցնում են 2 միլիոնից, պետք է վարչական պատասխանատվության ենթարկվի ընդամենը 50.000 դրամով, իսկ նոտարը՝ 350. 000 դրամով»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել