Երևանի վարչական 3 շրջաններում, Տավուշի ու Սյունիքի մարզերում վթարային ջրանջատումներ են

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. դեկտեմբերի 14-ին

-ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զ. Անդրանիկի 19-37/1 շենքերի ջրամատակարարումը,

-ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 2, 4, 15 փողոցների ջրամատակարարումը,

-ժամը 11:00-15:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Բերդ քաղաքի Եղիշե, Մ.Մաշտոց, Մ.Խորենացի փողոցների ջրամատակարարումը,

-ժամը 11:30-19:00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Էզրաս Հասրաթյան 5,5/1 շենքերի, Կ.Ուլնեցի փողոցի, նրբանցքների և փակուղու ջրամատակարարումը,

-ժամը 12:00-17:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ռ. Մելիքյան փողոցի, Սեբաստիա 22,22/2 շենքի ջրամատակարարումը,

-ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել