Ի՞նչ ժամկետում պետք է գրանցվի ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցը

Տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության իրավունքը ենթակա է (պետք է ներկայացվի) ճանապարհային ոստիկանությունում պետական գրանցման:
Տրանսպորտային միջոցը «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված լինելու դեպքում` հայտարարագրելու օրվանից հետո` 15-օրյա ժամկետում պետք է ներկայացվի պետական գրանցման՝ Ճանապարհային ոստիկանություն:

Համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրվում է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական, որի հիման վրա էլ իրականացվում է տրանսպորտի հաշվառում՝ տրվում են տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր (հաշվառման վկայագրի վրա, բացի հաշվառման տվյալներից, հայերենով և անգլերենով նշվում է նաև «Օտարման հիմք չէ» գրառումը) և (կամ) հաշվառման համարանիշ:

Հարկ է նաև իմանալ, որ սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված) տրանսպորտային միջոց վարելը, ինչպես նաև տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց հետո օրենքով նախատեսված դեպքում դրա նկատմամբ այլ երկրում ծագած սեփականության իրավունքը սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելը առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի (քսան հազար ՀՀ դրամի ) չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել