Հիդրոօդերևութաբանության և մոնիթորնգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 13-ի ցերեկը և երեկոյան ժամերին սպասվում են թույլ տեղումներ: Դեկտեմբերի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ:
Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 13-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 14-16-ին առանձին շրջաններում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ին ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: