Փաստորեն «Կրկին փորձիր»-ը դեռ ակտուալ է, այժմ արդեն իրավապահ համակարգում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Գոռ Միքայելյանը։
«Այսօր ավարտեցինք նույն անձի վերաբերյալ մեկ ամսվա ընթացքում արդեն 4-րդ կալանավորման հարցի քննարկումը, որոնցից 3-ը մերժվեցին, այդ թվում՝ այսօրվանը՝ դատավոր Արմեն Պողոսյանի կողմից, իսկ միակ բավարարվածն էլ մի քանի օր առաջ բեկանվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանի կողմից:
Ինքներդ կռահեք՝ ով կարող էր կալանավորել Երևանյան հիվանդությամբ, լյարդի հեպատիտ C-ով, օստեոպարոզով /ոսկրերի քայքայում/, և մի շարք այլ հիվանդություններով տառապող 66 ամյա կնոջը, ով հանդիսանում է անվասայլակին գամված ամուսնու խնամողը: Հեշտ կողմնորոշվելու համար ասեմ, որ Շիրոյանը չէր:
Իդեպ՝ մեղադրանքի էությունը զբոսաշրջային ծառայությունների մատուցումն է, որը վարույթն իրականացնող մարմնի կողմից գնահատվում է ապօրինի»,-նշել է նա: