Չնայած, որ այս պահի դրությամբ 120 հազարից ավելի քաղաքացի փաստացի շրջափակված գերության մեջ է, բայց Արցախը միասնական է, վճռական՝ ապրելու իր հողում, իր հայրենիքում․ Թովմասյան

Չնայած, որ այս պահի դրությամբ 120 հազարից ավելի քաղաքացի փաստացի շրջափակված գերության մեջ է, բայց Արցախը միասնական է, վճռական՝ ապրելու իր հողում, իր հայրենիքում: Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Այսօր առավոտյան 10:30-ից Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը փակ է Ադրբեջանի կողմից:

Շարունակական կապի մեջ եմ Արցախի իշխանությունների, Մարդու իրավունքների պաշտպանի, ճանապարհին մնացած հայաստանցի և արցախցի մեր հայրենակիցների հետ:

Քիչ առաջ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ կրկին խոսեցի, ով վստահեցրեց, որ անզիջում են և Ադրբեջանի որեւէ պահանջ չեն կատարելու: Չնայած, որ այս պահի դրությամբ 120 հազարից ավելի քաղաքացի փաստացի շրջափակված գերության մեջ է, բայց Արցախը միասնական է, վճռական՝ ապրելու իր հողում, իր հայրենիքում:

Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում»,- գրել է Թովմասյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել