Մեր երկրում իրավիճակը շարունակում է լարված մնալ. Փաշինյանը՝ Պուտինին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է քննարկել տարածաշրջանային անվտանգության խնդիրները, ընդգծելով՝«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության ոլորտում լարվածության աճը»։ Այս մասին գրում է ТАСС լրատվական գործակալությունը:

Բացելով հանդիպումը՝ Փաշինյանը նշել է, որ հույս ունի ՌԴ նախագահի հետ քննարկել տարածաշրջանային հարցեր։

«Մեր երկրում իրավիճակը շարունակում է լարված մնալ: ԼՂ կարգավորումը մնում է մեր տարածաշրջանի հիմնական խնդիրը: Ցավոք սրտի, մենք տեսնում ենք նաև լարվածության աճ Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում»,- ասել է Հայաստանի վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել