Ընդդիմադիր գոծընկերները գալիս են և այս ամբիոնից կեղեքումներից են խոսում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովում ելույթների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը:
«Էդ ո՞վ ա ո՞ւմ կեղեքել, ախր, չեք ամաչո՞ւմ: Որ տարիներով հետ դառնանք ու տեսնենք, թե ոստիկանությունը ոնց էր կեղեքում, այդ կեղեքումներն ինչ տեսք էին ընդունում, հաստատ մենք ավելի շահեկան դիրքերում կլինենք: Ինչի՞ եք այդպիսի բան անում»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ որևէ մեկը չեկավ և ամբիոնից չասաց, որ գլուխ է խոնարհում հայրենիքի պաշտպանության համար զոհված ոստիկանների առջև:
Մանրամասները՝ տեսանյութում: