Դեկտեմբերի 9-ից սկսած Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված շատրվանների պուրակում սիրված արտիստների և խմբերի մասնակցությամբ 7 համերգ է մեկնարկելու:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Դեկտեմբերի 31-ին, ժամը՝ 23:00-ին էլ Հանրապետության հրապարակում կկայանա գլխավոր տոնական համերգը:
Միջոցառումների մասին ավելի մանրամասն կտեղեկացնենք նախապես:
Ի դեպ, արդեն գործում է Սուրբծննդյան տոնավաճառը: Դուք ունեք հրաշալի հնարավորություն ոչ միայն դառնալու համերգային ծրագրերի մասնակիցը, այլև կատարելու տոնական գնումներ: