Կստեղծվի դպրոցական սննդի կայուն համակարգ

Այսօր տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ հավանության է արժանացել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը:

Ռազմավարության գլխավոր նպատակն է ստեղծել դպրոցական կայուն սննդի համակարգ, որը հնարավորություն կտա ապահովել Հայաստանի Հանրապետությանբոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների առողջ սնունդը, բարելավել նրանց առողջությունն ու հաղթահարելաղքատությունը` նպաստելով դպրոցականների հաճախելիության բարձրացմանն ու համընդհանուր տարրական կրթության ձեռքբերմանը:

Իր ընդունած երկու որոշումներից առաջինով ՀՀ կառավարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացրել է մոտ 16 մլն դրամ` 2013 թ. երկրորդեռամսյակում սիրիահայերին տրամադրված օտարերկրյա պետություններում վավերական 246 անձնագրի դիմաց չգանձված պետական տուրքի գումարը պետբյուջեվճարելու նպատակով:

Մյուս որոշմամբ ՀՀ պետբյուջե են ներառվելու ՀՀ ոչ ռեզիդենտ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեությանն աջակցելու նպատակով Հայաստանի օգտին կատարված նվիրաբերությունների` մոտ 251 մլն դրամ և ծախսերի` մոտ 232 մլն դրամ գումարները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել