Մենք ստացել ենք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները․ Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի մասին

Ադրբեջանի հետ խաղաղության կամ հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններն ակտիվ շարունակվում են: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Գիտեք, որ փաստաթուղթ է շրջանառվում, այսինքն փաստաթղթի նոր խմբագրություն: Այժմ մենք ստացել ենք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները և հանդես կգանք մեր հերթական առաջարկներով: Կողմերի մոտեցումները բազմաթիվ հարցերով դեռևս շատ հեռու են իրարից, բայց հենց դրա համար են բանակցությունները, որպեսզի կարողանանք ընդհանուր եզրեր գտնել և ընդհանուր եզրակացության գալ»,-նշեց ԱԳ նախարարը:

Նրա խոսքով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում պլանավորված չէ, սակայն չի բացառվում, որ մինչև տարեվերջ նման հանդիպում լինի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել