Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Արման Եղոյանը Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղեց օրեր առաջ ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակման մասին:
«Այստեղ երկու մեկնաբանության տեղ չի կարող լինել, իրադարձությունները բավականին միանշանակ են: Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում էր: Պետք է արձանագրենք, որ նոր պահանջների ի հայտ գալը կարող է ուղղված լինել իրավիճակի սրացմանը: Միտումնավոր, թե ոչ միտումնավոր՝ սա արդեն մեկնաբանությունների հարց է»,- նշեց ԱԳ նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում: