Փորձել է գողություն կատարել կանգառից

Օգոստոսի 20-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Էրեբունու բաժնի ծառայողների հետ համատեղ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 73 հասցեին հարակից կանգառից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1956 թ. ծնված Արամայիս Կ.-ին, որի խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է 11.000 դրամ:

Արամայիս Կ.-ն հայտարարել է, որ այդ գումարը նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, գողացել է Տիգրան Մեծի պողոտայի թիվ 73 հասցեին հարակից կանգառից` անծանոթ տղամարդու գրպանից:

Ինչպես տեղեկացնում է ոստիկանությունը, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամայիս Կ.-ն գողությունը կատարել է 1949 թ. ծնված Ռուբիկ Մ.-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել