Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է

Վեհափառ Տեր,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:
Լիահույս եմ, որ Ձեր իմաստությամբ դեռ երկար տարիներ պիտի առաջնորդեք հավատացյալ հայ ժողովրդին:

Վստահ եմ, որ Ձեր գահակալության հաջորդ տարիները ևս նշանավորվելու են եկեղեցաշինությամբ, Հայ Առաքելական եկեղեցի-Հայոց բանակ կապի ամրապնդմամբ,Հայ Առաքելական եկեղեցի-Սփյուռք կապերի խորացմամբ: Անկասկած հաջողությամբ կպսակվեն Ձեր բոլոր նախաձեռնությունները, որոնք ուղղված են մեր եկեղեցուդերի բարձրացմանն ու մեր պետության հզորացմանը:

Վստահ եղեք, որ աշխարհիկ իշխանությունները նույնպես մշտապես Ձեզ աջակից կլինեն այդ աստվածահաճոնախաձեռնություններում:
Վեհափառ Տեր,
Եվս մեկ անգամ ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` մաղթելով քաջառողջություն և երկար տարիների կյանք, որպեսզի շարունակեք ազգանվեր Ձեր առաքելությունն իփառս Հայաստանում, Արցախում և Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել