Հայտնի է, որ օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով իրականացվում է փոխադրման ընդունված բեռների զննում:
Օդանավակայաններում փոխադրման ենթակա բեռների ավիացիոն անվտանգության ապահովմանը ներկայացվող պահանջները տարածվում են բեռների փոխադրման հետ առնչություն ունեցող փոխադրողների, բեռն առաքողների, բեռների փոխադրման գործառույթներ իրականացնող գործակալների վրա:
Օդանավակայանների գործադիր մարմինները պարտավոր են բեռների ընդունման, մշակման, դեպի օդանավ փոխադրման և օդանավ բարձման փուլերում ապահովել ավիացիոն անվտանգության միջոցառումները:
Ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումների խախտման դեպքերում բեռները չպետք է ընդունվեն փոխադրման:
Օդանավակայանների գործադիր մարմինները կազմակերպում են փոխադրման ընդունված բեռների նախաթռիչքային զննում, որն իրականացնում են օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության զննման ստորաբաժանման աշխատողները:
Բեռների նախաթռիչքային զննումն իրականացվում է օդանավակայանների բեռնային համալիրների զննման տեղամասերում` դրանք փոխադրման ընդունելու ժամանակ:
Նշենք, որ օդանավով փոխադրվող բեռը նախքան օդանավ բարձելը ենթակա է ավիացիոն անվտանգության հսկողության հետևյալ միջոցառումների կիրառմանը`
ա) զննում` բացելու միջոցով.
բ) հատուկ տեխնիկական սարքավորումների միջոցով զննում.
գ) զննում` փորձարկման խցիկի միջոցով.
դ) զննում` պայթուցիկ նյութերի գազաանալիզատորների և հատուկ վարժեցված շների միջոցով: